Բուխարեստի «Դինամոյի» մարզիչը ինֆարկտ է ստացել խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռումինիայի առաջնությունում՝ «Կրայովայի» հետ խաղում Բուխարեստի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Էուջենո Նյագոեն հանդիպման 25-րդ րոպեին կորցրել է գիտակցությունը: Նշվում է, որ նա ինֆարկտ է ստացել:
Մարզչին տեղում շտապ օգնություն են ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Մասնագետի կյանքին այժմ ոչինչ չի սպառնում:
Նյագոեն թիմը գլխավորել էր մեկ ամիս առաջ՝ փոխարինելով Միրչու Ռեդնիկին: Ակումբի երկրպագուները Ռեդնիկի պաշտոնանկությանը դեմ էին և «Կրայովայի» հետ խաղում վանկարկումներ և վիրավորական արտահայտություններ էին անում՝ Նյագոեին պահանջելով թողնել իր պաշտոնը:
«Վերջին երկու օրը նա ոչինչ չէր կերել, միայն սուրճ էր խմում: Նա շատ ծանր էր տանում,որ երկրպագուները հենց առաջին իսկ րոպեներից նրա հրաժարականն էին պահանջում», ասել է մարզչի օգնականներից մեկը: