Ֆիլիպինների նախագահը սպառնացել է սպանել կոռումպացված ոստիկաններին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է սպանել կոռումպացված ոստիկաններին, հայտնում է [url=https://www.nytimes.com/aponline/2018/08/07/world/asia/ap-as-philippines-duterte-corrupt-police.html]New York Times[/url]-ը։
Ֆիլիպինների պաշտոնյաների խոսքով՝ ավելի քան 100 ոստիկանների դեմ, որոնց քննադատել է Դուտերտեն, բողոքներ են ստացվել, այդ թվում ՝ բռնաբարության, թալանի և թմրանյութերի առևտրին մասնակցելու շուրջ։
«Եթե դուք շարունակեք այսպես... ես իսկապես կսպանեմ ձեզ»,- նշել է նախագահը՝ զգուշացնելով այդպիսի ոստիկանների ընտանիքներին, որ եթե նրանց որդիները մահանան, չգան և մարդու իրավունքների մասին չբացականչեն, քանի որ ինքն արդեն զգուշացրել է։