Արազ Օզբիլիսը տեղափոխվեց Հոլանդիա
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տեղափոխվեց Հոլանդիայի առաջնության բարձրագույն լիգայում հանդես եկող «Վիլլեմ II»:
Օզբիլիսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիկթաշին» և նա նոր ակումբում հանդես կգա վարձավճարով:
«Վիլլեմ II»-ը հաստատել է, որ Օզբիլիզի տրանսֆերի մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի, և հայ ֆուտբոլիստը մեկ տարի կխաղա Հոլանդիայում:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը լինելով «Այաքսի» մարզադպրոցի սան, 2010-2012 թվականներին արդեն խաղացել է Հոլանդիայի առաջնությունում:


