211652_close_icon

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հովհաննես Մաղաքյանը` ոսկե մեդալակիր

views-count6695 դիտում article-date 23:34 05-08-2018
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այսօր հայ մարզիկները փայլուն ելույթներ են ունեցել: Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադային ու դարձել չեմպիոն: 125 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը եզրափակչում մրցեց Ուկրաինան ներկայացնող Իդզինսկիի հետ: Մեր ըմբիշը հիանալի գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց 4:2 հաշվով` նվաճելով հերթական ոսկե մեդալը Հայաստանի համար: Երեկ ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/08/05/maghaqyan/904335]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր