Մոնղոլիայում ավարտվեց Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարը:
Մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) ոսկե մեդալ է նվաճել:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով մտավ եզրափակիչ (11:0, 11:0 և 7:0), որտեղ 4:3 հաշվով հաղթեց ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովին:
Իսկ ահա ազատ ոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և (86 կգ) քաշային Շամիր Աթյանը ուղեգրեր չնվաճեցին:
65 կգ քաշային Սաֆարյանը, ով հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի և ուղեգրի համար, երրորդ տեղի համար պայքարում 0:11 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Ստեֆանով Նովաչկովին:
86 կգ քաշային Շամիր Աթյանը 4:5 հաշվով պարտվեց իր երկրորդ սփոփիչ գոտեմարտում:
Ուլան Բատորում ավարտված վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականները նվաճեցին երեք ուղեգիր (Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ) և ազատ ոճային ըմբիշ, 97 կգ քաշային Գեորգի Կետոև):
Վարկանիշային երրորդ մրցաշարը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, մայիսի 6-8-ը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: