ՈւԵՖԱ-ն Նասրիի որակազրկումը երկարաձգել է 6-ից մինչև 18 ամիս
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամիր Նասրիի որակազրկումը երկարաձգվել է:
Նախապես սահմանված վեց ամսվա փոխարեն նոր պատժաչափը կկազմի 18 ամիս:
ՈւԵՖԱ-ն որոշումը կայացրել է Ֆրանսիայի հակադոպինգային գործակալության հետ խորհրդակցելուց հետո: Նասրիի որակազրկումը հաշվարկվելու է 2017թ. հուլիսի 1-ից և նա խաղադաշտ կարող է վերադառնալ 2018թ. նոյեմբեր 1-ին:
31-ամյա Նասրին 2017-ի հունվարին դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով իրեն թերապևտիկ բացառություն հատկացնել, սակայն մերժում է ստացել: Խաղացողը ցանկանում էր ետին թվով արյան փոխներարկման իրավունք ստանալ: