Սթիվեն Ջերարդ. Նասրիի արարքը հիմարություն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» նախկին լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը իր կարծիքն է հայտնել «Սևիլյայի» կիսապաշտպան Սամիր Նասրիի մասին: Վերջինս` «Լեսթերի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում (0:2) մրցակցի հարձակվող Ջեյմի Վարդիի հետ վիճաբանելուց հետո երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:
«Նա դեղին քարտ ուներ: Նման փորձառու ֆուտբոլիսի համար այդպիսի հիմարությունը, դիլետանտ վարքագիծը պարզապես անթույլատրելի է», ասել է Ջերարդը: