Մանչեսթերի ոստիկանությունը բռնագրավել է Սամիր Նասրիի 330 հազ. ֆունտ արժողությամբ «Լամբորջինին»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրիի մեքենան բռնագրավել են:
Մանչեսթերի ոստիկանությունը ֆրանսիացուն մեքենա վարելիս կանգնեցրել է, երբ պարզել է, որ նրա մոխրագույն «Լամբորջինին» գրանցված չէ Մեծ Բրիտանիայում:
Արդյունքում 330 հազ. ֆունտ արժողությամբ ավտոմեքենան բռնագրավվել է: