Սամիր Նասրիի տունը` գիշերային ակումբով հանդերձ վաճառվում է 5,5 մլն ֆունտով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, ներկայումս «Սևիլյայում» վարձավճարով հանդես եկող Սամիր Նասրիի առանձնատունը վաճառքի է դրվել:
Տան համար` իր 12 հեկտար ընդհանուր տարածքով հանդերձ, վաճառողը 5,7 մլն ֆունտ է պահանջում: Տունը գնվում է Չեշիրի էլիտար թաղամասում: Տանը կա սեփական լողավազան և գիշերային ակումբ: Երկհարկանի առանձնատան մեջ 17 սենյակ և մի քանի լոգարան կա: