211652_close_icon
views-count39926 դիտում article-date 17:23 31-07-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 2 երիտասարդ մարմնի մասերում կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Սասուն Վարոսյանն ու 29-ամյա Կարեն Օնանյանը։ Հիվանդանոցում իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արեն Մնացականյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղկություններով՝ վարկածների մեջ է մտնում նաև այն, որ հնարավոր է՝ վիրավորները միմյանց հետ վիճել ու փոխադարձ վնասվածքներ են հասցրել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր