211652_close_icon
views-count71675 դիտում article-date 22:42 01-03-2022

Արտակարգ դեպք Երևանում. «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» և «մեջքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի. նրանցից մեկը «Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ի աշխատակից է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում  փետրվարի 27-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրից ոստիկանության Էրեբունու բաժին ստացած ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ժամը 22:50 –ի սահմաններում նշված հիվանդանոցից Էրեբունու ոստիկանություն տեղեկացրել են, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  5 րոպե անց  «մեջքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները  պարզել են, որ  առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 28-ամյա Վազգեն Եղիազարյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Կոտայքի մարզ բնակիչ, 24-ամյա Արսեն Պարազյանը:

Վերջիններս հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 22:00–ի սահմաններում Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկում եղած ավտոտնակում մարմնամարզություն կատարելու ժամանակ ավտոտնակի փոսի մեջ ընկնելու հետևանքով:

Էրեբունու ոստիկանները պարզել են, որ  նշված հասցեն վարչական տարածքայինով հաշվառված է ոստիկանության կենտրոնական բաժնում և նախապատրաստված նյութերը փոխանցվել են կենտրոնի ոստիկանություն:

Ոստիկանները ունեն նաև լուրջ կասկածներ, որ նրանց հայտնած տեղեկությունը գուցե հավաստի չէ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վիավորներից Վ. Եղիազարյանը աշխատում է «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր