211652_close_icon
views-count42897 դիտում article-date 19:00 30-07-2018

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. վթարի են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողները. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Ստեփանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հուլիսի 29-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ժամը 22։00-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Գևորգ Ղարիբյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QO 961 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 220-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհի ձախ կողմնակում։ Վթարի հետևանքով Գ. Ղարիբյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 21-ամյա Անդրանիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, վիրավորը նույնպես նույն զորամասում պայմանագրային զինծառայող է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր