211652_close_icon
views-count41216 դիտում article-date 11:55 28-07-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 30-ամյա վարորդը BMW-ով, մի քանի պտույտ շրջվելով, վթարի է ենթարկվել․ պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի մարզ բնակիչ 30-ամյա Մհեր Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ․ Գրիգորյանը, նրա ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Հակոբյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա․ Մալաքյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հ․ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայողներ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր