Ռոնալդուին կդատապարտեն 2 տարվա ազատազրկման
Իսպանական դատարանը որոշում կկայացնի Կրիշտիանու Ռոնալդուի համար՝ երկրի հարկային օրենսդրությունը խախտելու գործով:
Այս ամռանը «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացին կպարտավորվի վճարել հարկային պարտքն ու տույժերը՝ ընդհանուր 19 մլն եվրոյի չափով: Նշվում է, որ այդ գումարից 13,5 մլն եվրո նա արդեն վճարել է:
Բացի այդ, Ռոնալդուին կդատապարտեն 2 տարվա ազատազրկման: Դա առավելագույն պատժաչափն է, որը պայմանական է համարվում և համարվում է փորձաշրջան:
Ավելի վաղ Ռոնալդուն ընդունել էր իր մեղքը՝ 14,7 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու առթիվ:


