Մահացել է «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ-ի նախագահ Վարդգես Խաչատրյանը
Այսօր՝ հուլիսի 27-ին, կյանքից հեռացել է «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վարդգես Խաչատրյանը։
Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրին կազմակերպությունից։
Վ. Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 28-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում, հուղարկավորությունը՝ հուլիսի 29-ին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Վարդգես Խաչատրյանի ընտանիքի անդամներին։