211652_close_icon

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մեխակյանը հերքում է հանցագործության մասին հաղորդումները

views-count997 դիտում article-date 23:00 22-10-2025
Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել էջմիածնեցիներին՝ ցուցաբերված «ջերմության» համար։ 

Համայնքի բնակիչներին Մեխակյանն ասել է, որ սպասեն իր այցելություններին բակերում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա մեկնաբանել է նաեւ երեքշաբթի լրագրող Լիա Սարգսյանի տարածած տեսանյութը՝ «Քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպել» վերտառությամբ հրապարակումը՝ պնդելով, որ միջոցառումն ընտրական գործընթացի մաս չի եղել։

Այդուհանդերձ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը եւ «Ականատես» դիտորդական առաքելությունը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Նմանատիպ նյութեր