Գողության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվեց Զվարթնոցում
                        Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հուլիսի 23-ին, ժամը 21.10-ին, Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 2002 թ. ծնված Ղ. Ս.-ին, որը հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձ) 1-ին մասի և 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

