211652_close_icon
views-count872 դիտում article-date 13:51 26-06-2014

Բերման են ենթարկվել գողության փորձի և գողության մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի և Կենտրոնականի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հունիսի 24-ին, ժամը 13.20-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը հունիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով: *** Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունիսի 24-ին, ժամը 17.20-ին, Երևանի Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սամվել Վ.-ին, որը հունիսի 12-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր