6007 դիտում
19:30 24-07-2018
Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են․ ԱՆ
Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում: Փոփոխությունը սահուն կազմակերպելու նպատակով առողջապահության նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում շահագրգիռ բոլոր կողմերի հետ` քննարկելու առկա մտահոգություններն ու այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ կարևոր այս փոփոխությունը կյանքի կոչելիս:
Հերթական հանդիպումն անցկացվել է երիտասարդ մասնագետների, մասնավորապես, Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հանդիպման նպատակը, շեշտել, որ դեղերը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը կանոնակարգելու համար անչափ կարևոր է նաև երիտասարդ մասնագետների կարծիքը, լսել նրանց կողմից հնարավոր համարվող ընթացիկ տեխնիկական հարցերը և առաջարկները:
Երիտասարդ բժիշկները բարձրացրել են իրենց հետաքրքրող, մտահոգող հարցերը, որոնք վերաբերում են իրականացվելիք փոփոխությանը: Նրանց առաջարկվել է ներկայացնել դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նոր նախագիծ, որը կքննարկվի մասնագիտական խմբերի հետ, իսկ ընդունելի դիտողությունները կներառվեն հիմնական փաստաթղթում:
Նմանատիպ նյութեր
7973 դիտում
08:38 01-03-2018
Այսօրվանից սահմանափակումները լիարժեք կգործեն. դեղերը վաճառվելու են դեղատոմսով. «Ժողովուրդ»
6525 դիտում
22:23 08-08-2018
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդում քննարկվել է դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման կարգը
Այս բաժնից
1720 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ