Կիլիան Մբապեն իրեն համարել է «Ոսկե գնդակի» հավակնորդ
                        ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ներկայացրել է «Ոսկե գնդակի» մրցանակի հավակնորդների իր ցուցակը:
«Նեյմարը, Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը, Ռաֆայել Վարանն ու ես», ասել է Մբապեն:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը ԱԱ-2018-ում 4 գոլի հեղինակ դարձավ և ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

