211652_close_icon
views-count1471 դիտում article-date 19:02 17-02-2021

Պրեդրագ Միյատովիչ. Մբապեն «Ոսկե գնդակի» ապագա տիրակալն է

«Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը իր հիացմունքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղից՝ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հետ հանդիպումից (4:1) հետո, որտեղ ֆրանսիացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
 
«Նա իսկապես աստղ դարձավ: Այդպես էր մինչև խաղը և այդպես էլ մնաց խաղից հետո:
 
Նա «Ոսկե գնդակի» ապագա տիրակալն է՝ երկար տարիներով, իմ համար դա ակնհայտ է», ասել է Միյատովիչը:
 

Նմանատիպ նյութեր