211652_close_icon
views-count6946 դիտում article-date 18:49 11-07-2018

ԱԱ-2018. Բուքմեյքերները «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ են համարում Մբապեին

Բուքմեյքերական գրասենյակները թարմացրել են 2018թ. աշխարհի առաջնության արդյունքներով «Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդների գործակիցները: Այժմ մրցանակի հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որի գործակիցն է՝ 2.09: Երկրորդ տեղում անգլիացի հարձակվող Հարի Քեյնն է՝ 5.00 գործակցով: Երրորդը խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է՝ 8.00 գործակցով: Լավագույն հնգյակում Մբապեի թիմակիցներն են՝ Անտուան Գրիզմանն ու Նգոլո Կանտեն՝ 11.00 և 13.00 համապատասխանաբար:

Նմանատիպ նյութեր