Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (3:1) դուբլի հեղինակ դարձավ 18 տարեկան և 133 օրեկան հասակում:
Այդպիսով, Մբապեն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դուբլ ձևակերպած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Նշենք, որ այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում ֆրանսիացի կիսապաշտպանը «Մոնակոյի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: