Արգենտինայում սպանել են 25-ամյա դարպասպահին. կասկածյալը նույնպես ֆուտբոլիստ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայում սպանել են դարպասապահ Ֆակունդո Էսպինդոլային:
25-ամյա դարպասապահը, որը մինչև 2016թ. հանդես էր գալիս Արգենտինայի առաջնության երկրորդ և երրորդ դիվիզիոներում, փողոցային ծեծկռտուքի ժամանակ սպանվել է դանակի հարվածից:
Նախնական տվյալներով, Էսպինդոլան գիշերը ընկերների հետ զբոսնելիս է եղել, երբ կողքով անցնող մեքենային նրա հասցեին վիրավորական արտահայտություններ են արել:
Ծեծկռտուք է սկսվել, որ ժամանակ էլ Ֆակունդոն մահացու հարված է ստացել սրտին:
Էսպինդոլայի սպանության մեծ կասկածվում է արգենտինական երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սան-Տելմո» ակումբի խաղացող Նաուել Օվյեդոն:



