88692 դիտում
12:36 20-07-2020
Զարհուրելի սպանություն Լոռու մարզում. որդին սպանել է մորը, այնուհետև մարմինը կացնով ու դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել. կասկածյալը տարիներ առաջ սպանել էր Վանաձորի նոտարին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները երեկ՝ հուլիսի 19-ին, բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության դեպք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Անտոնյանի, ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ, այնուհետև համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հետ, վարչության պետ Հովհաննիսյանի, ավագ քննիչ Այվազյանի գլխավորությամբ ժամանելով նշված բնակարան՝ այնտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ՝ 58-ամյա Կամո Պ-ն սպանել է իր մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ մայրասպան Կամո Պ-ն ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս 2007 թվականին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով դատապարտված է եղել 11 տարի 6 ամիս ժամանակով։ Այն ժամանակ նա սպանել էր Վանաձորի նոտար Սոնյա Վերանյանին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
88505 դիտում
20:42 05-07-2017
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. կողոպտիչը աղջկան ու մորը թալանելուց հետո բենզին է լցրել նրանց վրա և փորձել այրել
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)