Գրիզմանը Աշխարհի գավաթը բերել է հարազատ քաղաք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը Աշխարհի գավաթը բերել է հարազատ Մակոն քաղաք:
«Ատլետիկոյի» խաղացողը պատշգամբից ելույթ է ունեցել երկրպագուների առջև: Պատշգամբի վրա պաստառ են տարածել. «Շնորհակալություն, Անտուան և Ֆրանսիայի հավաքական» գրությամբ:
Մակոնը գտնվում է Բուրգունդիայի շրջանում: Ներկայումս քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 33 հազար մարդ:



