211652_close_icon

«Բանանցը» հայտարարություն է արել Արթուր Վանեցյանի թեկնածության վերաբերյալ

views-count9686 դիտում article-date 18:25 20-07-2018
Այսօր, հուլիսի 20-ին, Երևանի «Բանանցը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությանը: Հայտարարության մեջ նշված է. «Ինչպես հայտնի է, սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է իր պատրաստակամությունը նշված ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասով: «Բանանց» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում, համոզված լինելով, որ իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի»։

Նմանատիպ նյութեր