Արթուր Վանեցյան. Չեմ թաքցնում, ՀՖՖ-ն գլխավորելու ցանկություն ունեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 19-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Ֆեդերացիայի հետ կապված, երևի թե, կքննարկենք: Չեմ ասի՝ կհրաժարվեմ: Կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք: Ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերջնական որոշում դեռևս չունեմ, չեմ թաքցնում` ունեմ ցանկություն:
Եթե ակումբները կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և կառաջարկեն ինձ, ես կհամաձայնեմ»,- հայտնել է ԱԱԾ պետը:
Նշենք, որ սեպտեմբերին նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրությունները։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրերս [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/17/1101044/]հայտարարել էր[/url], որ եթե ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ինքը չի առաջադրվի։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


