Պուտինը Թրամպին նվիրեց ԱԱ-2018-ի գնդակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամպին նվիրեց ԱԱ-2018-ի գնդակ:
«Պարոն նախագահը հենց նոր խոսում էր նրա մասին, որ մենք հաջողությամբ անցկացրեցինք և ավարտեցինք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Գնդակի մասով: Այժմ գնդակը ձեր կողմում է», ասել է Պուտինը:
Թրամպը Պուտինին շնորհակալություն է հայտնել նվերի համար. «Այո, մենք անցկացնելու ենք ԱԱ-2026-ը, և հուսով եմ, որ նույն հաջողությամբ դա կանենք», ասել է Թրամպը՝ ավելացնելով, որ այդ գնդակը կնվիրի իր որդուն՝ Բերոնին, որից հետո այն նետել է իր կնոջը՝ Մելանյեյին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը համատեղ կանցկացնեն ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան:



