Պուտինը Թրամփին առաջարկել է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունները և աշխարհի ցավոտ կետերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հելսինկիում մեկնարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը։ Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ ուրախ Է ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար և մտադիր Է նրա հետ քննարկել ՌԴ - ԱՄՆ հարաբերություններն ու համաշխարհային հիմնախնդիրները:
«Մեզ մոտ շարունակվում են մշտական շփումները. մենք խոսել ենք հեռախոսով ու մի քանի անգամ հանդիպել տարբեր միջազգային միջոցառումների հարթակներում: Բայց, անշուշտ, եկել Է ժամանակը հանգամանորեն խոսելու մեր երկկողմ հարաբերությունների մասին և աշխարհի տարբեր ցավոտ կերետի վերաբերյալ. դրանք բավականին շատ են»,- ասել Է Ռուսաստանի պետության ղեկավարը Թրափի հետ հանդիպմանը:
Նա խոստովանել Է, որ ուրախ Է տեսնելու ամերիկացի պաշտոնակցին «Ֆինլանդիայի հյուրընկալ հողում։