ԱՄՆ-ում ներկայացվել է աշխարհում առաջին թռչող ավտոմեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում կանադական Opener ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին թռչող BlackFly ավտոմեքենան: Այս մասին հայտնում է MK-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ արտաքինից նորույթը սովորական ավտոմեքենա է հիշեցնում, սակայն առանց անվադողերի:
BlackFly թռչող մեքենան հագեցած է էլեկտրական շարժիչով, որը հնարավորություն է տալիս անցնել 40 կմ ճանապարհ, իսկ արագությունը կազմում է 62կմ/ժ արագություն:
Նշվում է, որ թռչող մեքենան ունի ևս մեկ առավելություն. այն կարող է թռչել և վայրէջք կատարել և՛ ջրում և՛ ցամաքում:
BlackFly-ը նախատեսված է մինչև 113 կգ քաշով և 2մ-ը չգերազանցող հասակով վարորդի համար: