211652_close_icon

Փաշինյանին և Վենսին ներկայացվել են TRIPP նախագծի իրականացման մանրամասները, Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները

views-count859 դիտում article-date 22:57 09-02-2026
 Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի վենսի հանդիպումը։

ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը։ Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։

Հաջորդիվ ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել TRIPP նախագծի իրականացման, Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ծրագրի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր