ԱՄՆ ծովայինները Ատլանտյան օվկիանոսի երկնքում թռչող ափսե են նկատել. դադարեցվել են նշված հատվածով թռչող օդանավերի թռիչքները
Նման փաստ դեռ չի գրանցվել պատմության մեջ. ԱՄՆ զինվորականները օրերս դիմել են NASA-ին, որ տիեզերական գործակալությունը իր արբանյակներից հետևի թռչող օբյեկտի շարժին, որը հանկարծակի հայտնվել է Ատլանտյան օվկիանոսի երկնքում:
Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ ծովայինները նկատել են երկնքում կլոր թռչող ափսե, որը մեկ ակնթարթում անցել է ջրի տակ և անհետացել:
Խուճապի մատնված ծովայինները դիմել են NASA-ին, որ տիեզերական գործակալությունը հետևի նշված օբյեկտին, որն ի պատասխան հայտնել է, որ ՉԹՕ-ն նկատվել է NASA-ի արբանյակի կողմից և այն շարժվում է դեպի Խաղաղ օվկիանոս:
Որոշում է ընդունվել նշված տարածքով թռչող օդանավերի չվերթները ժամանակավորապես դադարեցնել:
Միևնույն ժամանակ՝ ուֆոլոգները նշում են, որ երկար ժամանակ այդ տարածքում դիտվում են թռչող ափսեներ և, ըստ երևույթին, այդ օբյեկտները պատկանում են շատ ավելի զարգացած քաղաքակրթության: