211652_close_icon
views-count7912 դիտում article-date 10:31 21-04-2016

Անօդաչու թռչող սարքեր չունենք, բայց աննպատակ թռչող պաշտոնյաներ ունենք. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է, կառավարությունը որոշել է այս տարի ավիատոմսերի համար ծախսել 20 մլն դրամ՝ նախորդ տարվա 12 միլիոնի փոխարեն։ Աճն իսկապես տպավորիչ է՝ մոտ 67 տոկոս։ «ՉԻ» - Հիմա բոլորր միասին կսկսեն՝ «բանակի սպառազինության համար փող չկա, իսկ սրանք իրենց ճամփորդությունների ծախսերն են ավելացնում», «գնում եք արտասահման, որ ի՞նչ անեք» և այլն։ Սրանք անտեղի շահարկումներ են և խարխլում են մեր ազգային միասնությունը։ Նախ՝ ոսոխը պիտի իմանա, որ մենք, ճիշտ է, անօդաչու թռչող սարքեր չունենք, բայց աննպատակ թռչող պաշտոնյաներ ունենք։ Երկրորդ՝ պաշտոնյաները հենց այնպես չեն ճամփորդում, նրանցից յուրաքանչյուրն իր արտասահմանյան գործրնկերներին բացատրում է, որ Հայաարանը փող չունի և պատերազմում է 80-ական թվականների զենքով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր