73661 դիտում
08:44 14-07-2018
Մի օր կիմանաք ամեն ինչ, եթե դեռ գլխի չեք ընկել.Արեգ Սարդարյան
Ընկերներ ջան, եթե դժվար չի, կարդացեք ու պատասխանեք։
Ինչպե՞ս կվերաբերվեիք մի մարդուն, ով ներկայանում ա՝ որպես պատերազմի մասնակից, եթե տվյալ մարդը զորացրվելուց հետո դառնում ա նույն էդ պատերազմի համար պատասխանատու անձի նախընտրական քարոզարշավի անբաժան մասը՝ պայմանով, որ հաջողության հասնելու դեպքում՝ իր զին. գրքույկում պիտի գրվի, որ ինքը մասնակցել է մարտական գործողությունների (ինչը չի համապատասխանում իրականությանը)։
Անհաջողությունից հետո էս մարդը ստեղծում ա կազմակերպություն, որը իբր թե քառօրյա պատերազմի մասնակիցներին միավորելու նպատակ ունի ու սկսում ա մտնել ամենատարբեր թեմաների մեջ՝ օգտագործելով «պատերազմի մասնակից» լինելու հանգամանքը։
Մի օր հասնում ա նրան, որ կազմակերպվի միջոցառում, որի ողջ հասույթն իբր պիտի փոխանցվեր վիրավոր տղերքի վերականգնողական կենտրոնին, բայց հա՛մ ուշ ա հասնում, հա՛մ ոչ ամբողջությամբ։
Հետո մարդը որոշում ա, որ իր մեկնաբանություններում ու գրառումներում կարող ա գրել քառօրյայի մասնակից «բոլոր» տղերքին, բայց արժանանում ա ուրիշ պատասխանի նույն էդ տղերքի կողմից։
Օգտագործում ա հեղափոխությունը՝ սեփական շահերի համար ու օգտագործում ա խայտառակ վատ ձևով։
Որոշ ժամանակ լուռ մնալուց ու (ստեղից-էնտեղից շոր ու կոշիկ նվեր ստանալուց) հետո՝ սկսում ա համագործակցել մի մեծահարուստի հետ, ով ունի ոչ միանշանակ համբավ, ավելի ճիշտ՝ ճանաչված ա՝ որպես քրեական հեղինակություն։
Էս մարդու ձերբակալությունից հետո միանում ա մի շարժման, որը բացարձակապես կապ չունի քառօրյա պատերազմի կամ դրա մասնակիցների հետ ու շահարկում ա հենց «պատերազմի մասնակիցների» թեման։
Երբ էս շարժումն էլ ա մարում, մարդը հիշում ա, որ կա մի թեմա, որով կարելի ա ցրել նախորդներից առաջացած վերաբերմունքը ու սկսում էդ թեմայով գործել։
Շատ ու շատ մանրամասներ չեմ նշել, որ ժամերով չգրեմ։
Ինձ ուղղակի պետք ա իմանալ ձեր վերաբերմունքը նկարագրված կերպարին։
Հ.Գ. Հույս ունեմ՝ չեք զլանա ու կպատասխանեք, իսկ եթե նաև տարածեք, որ ձեր ընկերներն էլ կարծիք հայտնեն, և մեկնաբանություններում ինձ նշեք, շնորհակալ կլինեմ։
Հ.Գ.Գ. Անուն չեմ նշել ու հնարավոր ա՝ կերպարը հորինված ա, բայց պատասխանելը շատ կարևոր ա։
Մի օր կիմանաք ամեն ինչ, եթե դեռ գլխի չեք ընկել։))
[color=#EF2929]
Արեգ Սարդարյան[/color]
https://www.facebook.com/areg.sardaryan.3
Նմանատիպ նյութեր
32826 դիտում
22:35 17-12-2017
Պատերազմը չի ավարտվել, որ նոր պատերազմ «խցկենք» արանքում. Արեգ Սարդարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. iravaban.net
19798 դիտում
22:00 03-04-2020
Ապրիլյան պատերազմը՝ հետահայաց. Արեգ Սարդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ