3924 դիտում
17:33 08-09-2017
Եթե շատ վատ է Ձեր վիճակը, հիշեք, որ մի գիրք կա, որը դեռ չեք կարդացել, մի երկիր կա, որ դեռ չեք գնացել, մի մարդ կա, ում հետ դեռ չեք ծանոթացել. ինքնասպանագետ
«Անտիսուիցիդ» սուիցիդի կանխարգելման և վերլուծությունների հայկական կենտրոնի ղեկավար, ՀԳԹ, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանի կարծիքով՝ ինքնասպանությունների մեծ մասը կարելի կանխարգելել, եթե հասարակությունը ուշադիր լինի մեկը մյուսի նկատմամբ:
«Այսօրվա համար մի կարգախոս եմ ուզում ասել, որ կյանքի ինչ-որ դժվարին իրավիճակում եք, նույնիսկ, եթե շատ վատ է Ձեր վիճակը, կյանքը, հիշեք, որ մի գիրք կա, որը դեռ չեք կարդացել, մի երկիր կա, որ դեռ չեք գնացել, մի մարդ կա ում հետ դեռ չեք ծանոթացել»,- նշեց Լիլիթ Բաղդասարյանը:
Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն սուիցիդոլոգ, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանի դիտարկմամբ՝ ինքնասպանությունները քանակապես նվազեցնելու համար հարկավոր է, որ պետությունը ստեղծի ազգային ծրագրեր, որտեղ մեծ դեր կտրվի ինքնասպանությունների կանխարգելմանը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սուիցիդի գնացող մարդն անցնում է նախաինստիտուցիոնալ փուլ: Այս փուլի ընթացքում տեղի են ունենում հոգեկան մի շարք մոտեցումներ, սուիցիդալ մտքեր, միայն աֆեկտից սուիցիդներն են, որ անակնկալ գնում է դեպի ինքնասպանություն: Նախասուիցիդային փուլը կարող է տևել մեկ ու կես տարի՝ մարդու մոտ կնկատվի վարքի փոփոխություն, դեպրեսիա, անբավարարություն, կյանքի ոչ լիարժեքության զգացում»,- տեղեկացրեց Վարդանյանը:
Լիլիթ Բաղդասարյանը հավելեց, որ սուիցիդի կանխարգելման առումով մեծ է ընտանիքի դերը, քանի որ դեռահասները խոցելի խումբ են: Նրա համար անհրաժեշտ է, որ դեռահասների համար դպրոցից հետո լինեն զբաղվածության կենտրոններ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
865 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան