Մահացել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հայրը, ով հայտնի էր նաև որպես բարերար
Այսօր՝ հուլիսի 13-ին, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղի բնակիչ, բարերար, 62-ամյա Աղվան Նիկոլայի Կարապետյանը:
Հոգեհանգիստը տեղի է ունենալու վաղը՝ հուլիսի 14-ին, նույն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Ա. Կարապետյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հայրն էր:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Կարապետյանների ընտանիքին: