Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին 36-ամյա խարդախին, ով անգամ հետախուզման մեջ կարողանում էր մարդկանցից խոշոր գումարներ «քցել»
Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել են խարդախությամբ մարդկանց գումարներին տիրանալու դեպքերը։ Դրա զուգահեռ ավելացել են նաև նշված հանցագործության բացահայտման ցուցանիշները։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Շիրակի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Առաքելյանը և հայտնել, որ նույն օրը Երևանի «Մալաթիա» տոնավաճառի տարածքում անհայտ անձը իրենից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել են ու ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Գրիգորյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ խարդախությունը կատարել է նշված անձը, ով այս տարվա մարտի 12-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ նա նույն եղանակով՝ խարդախությամբ, խոշոր չափի գումար է հափշտակել նաև Տիգրան Մկրտչյանից։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Արաբկիրի ոստիկանները, իսկ հետո արդեն Արաբկիրի քննչական բաժնի քննիչները 14-ից ավելի խարդախության դեպք են բացահայտել, որի մեջ կասկածվում է Ա. Առաքելյանը։
Ոստիկաններն ու քննիչներն ունեն հիմնավոր կասկածներ, որ եթե սրա «պատկերը» հանրությունը տեսնի, ապա հնարավոր է՝ «զոհերի» թիվը ավելանա։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: