Էդեն Ազար. Ավելի լավ է Բելգիայի հետ պարտվել, քան Ֆրանսիայի հետ այսպես հաղթել
Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարը մեկնաբանել է ԱԱ-2018-ի Ֆրանսիա-Բելգիա կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/11/1100495/]խաղի[/url] (1:0) արդյունքը:
«Ես չէի ցանկանա «եռագույնների» խաղացող լինել: Ֆրանսիան հաղթեց և յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ ցանկանում է հաղթել: Բայց ես գերադասում եմ պարտվել Բելգիայի հետ, քան՝ հաղթել Ֆրանսիայի պես:
Մենք ավելի գեղեցիկ ֆուտբոլ ենք ցուցադրում, նման խաղաոճն ինձ ավելի հոգեհարազատ է», ասել է Ազարը:



