Էդեն Ազար. Բրազիլիայի հետ խաղն ինչ որ անհավանական բան է
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է ԱԱ-2018-ի 1/8 եզրաափակիչում Ճապոնիայի նկատմամբ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/03/1099896/]հաղթանակը[/url] (3:2):
«Մեր խաղացողները կարողացան փոխարինման դուրս գալ և փոխել խաղի ընթացքը: Այժմ մենք պարզապես երջանիկ ենք, քանի որ հաղթեցին և առաջ շարժվեցինք:
Մեր թիմը հիանալի կերպով արձագանքեց իրավիճակին: Հնարավոր է, հենց նման խաղն էր մեզ անհրաժեշտ՝ հետագա հաջողությունների համար:
Մենք կարող էինք դուրս թռնել, սակայն դուրս եկանք քառորդ եզրափակիչ: Բրազիլիայի հետ խաղալը՝ դա միշտ ինչ որ անհավանական բան է: Բելգիան պետք է իսկապես ձգտի հաղթել», ասել է Ազարը:


