Ռիո Ֆերդինանդ. Մբապեի արագությունը անօրինական է
Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ԱԱ-2018-ի Ֆրանսիա-Բելգիա կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/11/1100495/]խաղից[/url] (1:0) հետո ընդգծել է հարձակվող Կիլիան Մբապեի խաղը:
«Մբապեի արագությունը անօրինական է: Նա ընդամենը 19 տարեկան է, իսկ նա արդեն ստիպում է մրցակցի պաշտպաններին խուճապի մատնվել: Էլ ինչպե՞ս նրան դիմագրավել: Պետք է թիմակիցներից օգնություն խնդրել:
Մի ժամանակ ես այդպես էի անում, հատկապես՝ իմ կարիերայի վերջում: Երբ խաղում էի ինչ որ արագավազ մրցակցի դեմ, ինձ օգնում էր Քարիկը կա մեկ ուրիշը:
Չի կարելի նրան թույլ տալ հանգիստ գնդակ ստանալ կամ պաշտպանի հետ միայնակ թողնել», ասել է Ֆերդինանդը:


