61398 դիտում
15:18 31-05-2021
Երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի․ չգերազանցել թույլատրելի արագությունը
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 24-25-րդ կմ-ի վրա (Արտաշատին մոտեցող տեղամաս) ավարտվել են համապատասխան գծանշումները, որոնց միջոցով ստեղծվել է աղմուկի հատուկ գոտի, որպեսզի վթարավտանգ այդ հատվածում հնարավորինս կանխվեն ճանապարհատրանսպորտային պատահարները։ Նշված հատվածում՝ մինչև շրջադարձի ավարտը, երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի, ապա 80 կմ/ժ-ից՝ 60 կմ/ժ-ի։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
«Վարորդներին կոչ ենք անում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
3552 դիտում
18:34 07-07-2020
Երևանում թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ
2265 դիտում
11:24 15-02-2014
Երևանի Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության թույլատրելի արագությունը կրկին սահմանվել է 60 կմ/ժ
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը