8471 դիտում
15:41 04-10-2018
Կառավարությունը միջոցներ հատկացրեց Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի նորոգման համար
Մ4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 110+900-կմ - 118+300 հատվածում պարբերական պահպանման՝ միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարությունը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կհատկացնի 439 մլն 268,7 հազ. դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից
Ըստ հիմնավորման, Մ4,Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300 7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին և գտնվում է գերմաշված վիճակում: «Խուսափելով ճանապարհահատվածի հետագա քայքայումից և հաշվի առնելով, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վերակառուցման պատճառով փակ է ավտոմեքենաների երթևեկության համար ինչի պատճառով բեռնափոխադրումների մեծ մասը և մարդատար ավտոմեքենաների հոսքը դեպի հանրապետություն և դուրս կատարվում են Մ4 ավտոճանապարհով, անհրաժեշտություն է առաջացել նորոգել վերը նշված ճանապարհահատվածի ծածկը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նշված ճանապարհի կարևորությունը զբոսաշրջության ներգրավման տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:
Նմանատիպ նյութեր
2553 դիտում
15:44 12-06-2014
Դադարեցվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը
2149 դիտում
21:54 21-07-2022
Հիմնանորոգվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի մի հատվածը
2856 դիտում
13:43 29-07-2019
Ավարտվել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 3 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները
Այս բաժնից
496 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը