51440 դիտում
22:49 09-07-2018
Մայակովսկի գյուղում հայտնաբերված ապօրինի ջրագծերը պատկանում են համայնքի ղեկավարին ու նրա կնոջը, նրանք խոշոր գումար կվճարեն. «Վեոլիա Ջուր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շոգը շոգ, բայց ջրի սպառման ավելացումն ամռանը միայն դրանով չի պայմանավորված: Այստեղ զգալի դեր է խաղում նաեւ ապօրինի ջրօգտագործումը ոռոգման նպատակով, առաջին հերթին գյուղերում կամ քաղաքների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում: Հենց այստեղ էլ աշխատում են ներկայումս Վեոլիա Ջրի շրջիկ խմբերը:
Օրերս դրանցից մեկը 2 ապօրինի միացում հայտնաբերեց Աբովյանին հարակից Մայակովսկի գյուղի այգիներում: Առաջինի հասցեն էր՝ 12 փողոց, 8-րդ հողամաս: Ավելի ճիշտ՝ հսկա մի այգի ամուր ու բարձր պարսպի հետեւում, ուր խմելու ջուրն ուղղվում էր 80մմ տրամագծով խողովակով՝ «Կաթնաղբյուր- Երեւան 4» մայրուղային ջրատարից:
Իսկ պատկանում է սույն գեղեցիկ այգին Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանին: Անշուշտ, միանգամայն պատահականորեն /մի՞թե համայնքի ղեկավարն իրեն նման արարք կարող է թույլ տալ/: Կամ էլ թյուրիմացաբար: Չգիտենք, դա արդեն ողջ համայնքին շենք ու շնորհք սովորեցնող ու օրինակ ծառայող ղեկավարը միայն կարող է բացատրել: Սակայն ասենք, որ այդ թյուրիմացության համար նրան Վեոլիա ջուրը վճարման է ներկայացրել 3 մլն 178 հազար դրամի հաշիվ: Լո՞ւրջ գումար է: Նայած թե ում եւ ինչի համար:
Հարեւան օրինապաշտ գյուղացու համար այն առավել քան լուրջ է, սակայն Վեոլիա ջուրը, ցավոք, օրենքով միայն 30 օրվա համար կարող է վերահաշվարկ կատարել: Իսկ թե քանի 30 օր է Վահագն Բարսեղյանը ապօրինի ջուր օգտագործել, գիտեն միայն ինքն ու Աստված: Այս շոգերին չստացած 19533 խոր. մետր Կաթնաղբյուրի քաղցրահամ ջրի արժեքն էլ /եւ ոչ թե սակագինը/ ամենից լավ Ավանի ու Նոր Նորքի բնակիչները կիմանան:
Նրա տիկինը՝ Գոհար Միսակյանն այս առումով ավելի համեստ է գտնվել /«ընդամենը» 50 մմ տրամագծով ներանցման խողովակ «Կաթնաղբյուր-Երեւան 2» մայրուղային ջրատարից, վերցված 7630 խոր. մետր ջրի դիմաց էլ ենթակա է գանձման 1,24 մլն դրամ/, բայց ջրվող այգին … Այն անվերջ է, կանաչ ու փարթամ: Ուղղակի աչք է հիացնում: Պարզ է, որ այստեղ էլ ջուր չեն խնայել՝ Քանաքեռ-Զեյթունի սպառողների հաշվին:
Վեոլիա Ջրի աշխատակիցներն այսօր լրագրողների ներկայությամբ դրանք ապամոնտաժում էին: Կաթնաղբյուրի թավշյա սառնորակ ջուրն արդեն երեկոյան կհոսի իր ճամփով:
[b]Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
3932 դիտում
13:14 07-09-2017
Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը. ապամոնտաժվում են ապօրինի ջրագծերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25839 դիտում
23:54 08-10-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Մայակովսկի գյուղում բախվել են «06»-ն ու «07»-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին