4001 դիտում
13:14 07-09-2017
Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը. ապամոնտաժվում են ապօրինի ջրագծերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վեոլիա Ջուրը ակտիվացնում է պայքարը ապօրինի ջրօգտագործման դեմ: Գաղտնիք չէ, որ մեզանում խմելու ջրի անբավարարությունը զգալիորեն հետեւանք է այդ տգեղ ու մերժելի երեւույթի:
Ընդ որում, ինքնակամ միացումները ոչ թե պարզապես անջատվում են, այլ ապօրինությունների հեղինակներին առաջարկվում է միանալ ընկերության համակարգին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն, խոսքը մեծ հաշվով խմելու ջրի սպառման կանոնակարգման մասին է, որից առաջին հերթին շահում է օրինապահ սպառողը:
Երեւանի Ավան, էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ վարչական շրջաններ, Փարաքար, Զովունի գյուղեր … Արդեն ապամոնտաժվել են մի քանի տասնյակ ապօրինի ջրագծեր: Դրանց տերերը պարտավոր են սպառածի դիմաց վճարել մի կլորիկ գումար` համաձայն հաշվարկի: Դե իսկ եթե ցանկանում են բաժանորդ դառնալ ու ջուր օգտագործել օրինական հիմունքներով, ապա պետք է դիմում ներկայացնեն Վեոլիա Ջուր՝ կարգին ծանոթանալու ու ջրագծի կառուցման համար անհրաժեշտ Տեխնիկական պայման ստանալու համար:
«Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը» կարգախոսով ներկայումս սկսվել է հայտնաբերված ապօրինի միացումների ապամոնտաժման երկրորդ փուլը՝ թվով 58 հասցեներում:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4768 դիտում
13:44 31-08-2017
Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4278 դիտում
21:26 14-02-2018
Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը. «Առաջին ծիծեռնակը»՝ Գառնուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
4204 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1051 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1330 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան