Մոսկվայում 25 հազար երկրպագու մասնակցել են Ռուսաստանի հավաքականի մեծարմանը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են Մոսկվայում իրենց երկրպագուների հետ:
Ֆան-գոտում խաղացողներին դիմավորելու և մեծարելու համար ներկա է եղել մոտ 25 հազար երկրպագու:
Երեկ ռուսական թիմն ավարտեց իր մրցելույթները՝ սուպերդրամատիկ պայքարում զիջելով Խորվաթիային (2:2, 3:4՝ 11մ.): Սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ամենամեծ հաջողությունն էր աշխարհի առաջնություններում:



