Հիերոն հեռացավ Իսպանիայի հավաքականից
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց,որ Ֆերնանդո Հիերոն այլևս չի հանդիսանում Իսպանիայի հավաքականի մարզիչ:
50-ամյա մասնագետը նաև հրաժարվել է վերադառնալ հավաքականի մարզական տնօրենի մարզչի պաշտոնին, որը նախկինում զբաղեցնում էր:
Հիշեցնենք, որ Հիերոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ դարձավ Խուլեն Լոպատեգիի պաշտոնանկությունից հետո ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ: 2017-ի նոյեմբերից նա հավաքականի մարզական տնօրենն էր:
ԱԱ-2018-ում Իսպանիայի հավաքականի Հիերոյի գլխավորությամբ հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Ռուսաստանին (1:1, 3:4` 11մ.):


