«Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ափսոսանք է հայտնել, որ իր թիմակից Ֆիլիպ Լահմը որոշել է ավարտել միջազգային կարիերան:
«Շատ ափսոս, որ Լահմը այդպես որոշեց: Ֆիլիպը աշխարհի լավագույն աջ պաշտպանն է: Այժմ մեզ անհրաժեշտ է փոխարինող գտնել նրան: Կրկնում եմ, շատ ափսոս, որ նա հեռացավ Գերմանիայի հավաքականից: Ես հուսով էի, որ հավաքականի կազմում նրա հետ ավելի շատ հանդիպումներ կանցկացնեմ: Ո՞վ կդառնա հավաքականի նոր ավագը. բազմաթիվ հավակնորդներ կան: Մարզիչը կորոշի»,-ասել է Շվայնշայգերը: