ՊՍԺ-ն պատրաստվում է հայտարարել Բուֆոնի տրանսֆերի մասին
«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է շուտով համալրել ֆրանսիական ՊՍԺ-ի շարքերը:
Սպասվում է, որ լեգենդար դարպասապահը արդեն վաղը բուժզննում կանցնի ՊՍԺ-ում, որից հետո պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ:
Պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով` ևս մեկ տարի երկարաձգելու պայմանով: Բուֆֆոնի տարեկան աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո:


