211652_close_icon

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն ՊՍԺ-ի հարձակվողի տրանսֆերի համար

views-count445 դիտում article-date 20:00 05-08-2025
Անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձեն այս ամիս ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 24-ամյա պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշի տրանսֆերը, հաղորդում է Caught Offside-ը։

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Աստոն Վիլան» ու «Նյուքասլ Յունայթեդը»։

Ռամուշը ցանկանում է մշտական խաղաժամանակ ստանալ եւ պատրաստ է փոխել ակումբը։

Անցած մրցաշրջանում Ռամուշն իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Transfermarkt-ը Ռամուշի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Նմանատիպ նյութեր